Գազ ամբողջատերև
Գազ ամբողջատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ ամբողջատերև (A. holophyllus) |
Միջազգային անվանում | |
Astragalus holophyllus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ |
Գազ ամբողջատերև (լատին․՝ Astragalus holophyllus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցողուն բույս է, որի ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակից։ Տերևները պարզ են, կարճ տերևակոթով, ձվաձև-կլոր կամ համարյա երիկամաձև, երկու կողմից խիտ առսեղմ խավոտ։ Ծաղկակիրները մինչև 5 սմ երկարությամբ են և ունեն 3-7 ծաղիկներ։ Պսակը դեղին է։ Ունդերը էլիպսաձև երկարավուն են, 4-5 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնությամբ։ Տեսակը առանձնահատուկ տաքսոնոմիկ դիրք ունի[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոս լեռնագագաթ, Երախի և Ուրծի լեռնաշղթաներ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, մերգելային կրաքարերից կազմված չոր խճաքարոտ լանջերին, ավազային անապատում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Աճելավայրերից մեկը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|